Մոնիկա Բելուչին միջոցառմանը ներկայացել է թափանցիկ զգեստով (PHOTO)
LifeՕրերս Մոնիկա Բելուչին այցելել է իտալական Թաորմինա քաղաք, որտեղ մասնակցել է ֆիմարվեստի ոլորտում մրցանակաբաշխության արարողությանը: Այդ մասին գրում է newsyou.info-ն: 52-ամյա Բելուչիին պարգևատրել են իտալական ամենանշանակալից մրցանակներից մեկով՝ Եվրոպայի ժապավենով, Էմիր Կուստուրիցայի «Հարդագողի ճանապարհով» ֆիլմի համար, որտեղ դերասանուհին հանդես է եկել գլխավոր դերում: Բելուչին մրցանակաբաշխության էր ժամանել կիսաթափանցիկ, իր սիրելի սև գույնին պատկանող զգեստով:


