ԱՄՆ պետքարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա և Թուրքիա
HeaderԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է հուլիսի 9-10-ն այցելել Ուկրաինա և Թուրքիա: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը:
«Պետքարտուղար Թիլերսոնը հուլիսի 9-ին իր առաջին պաշտոնական այցը կկատարի Կիև, որտեղ նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և կառավարության ու հասարակության ներկայացուցիչ երիտասարդ բարեփոխիչների հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այնուհետև պետքարտուղարը կմեկնի Ստամբուլ, որտեղ հուլիսի 9-ին և 10-ին բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի երկու երկրի համագործակցությանն առնչվող հարցեր: