Թուրքիայում ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 37 մարդ է ձերբակալվել
HeaderԹուրքիայում «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապերի կասկածանքով 37 մարդ է ձերբակալվել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը: Ձերբակալվածներից երկուսը երեխաներ են, այդ թվում՝ Ինդոնեզիայից 12-ամյա աղջիկ: Ըստ Reuters-ի՝ թուրքական պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Սիրիայի հետ սահմանին կասկածյալի են ձերբակալել, որի մոտ ավելի քան 5 կգ պայթուցիկ է եղել: Սիրիայի քաղաքացուն ձերբակալել են Հաթայ նահանգում, սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ: Եվս 25 մարդ ձերբակալվել է 10 նահանգներում ոստիկանական շրջայցի ընթացքում: Ադանայում էլ 12 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ 2 երեխա: