Ավտովթար՝ Գյումրիում. կա 4 վիրավոր. Shamshyan.com
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ հուլիս 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղու 8/2 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի Բագրավան գյուղի բնակիչ, 55-ամյա Անուշավան Գևորգյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 48 ՏՏ 985 համարանիշի և Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի բնակիչ, 25-ամյա Աղասի Մադոյանի վարած ВАЗ 21063 մակնիշի 34 CA 519 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ի վարորդ Ա. Գևորգյանը, նրա ուղևոր, համագյուղացի 29-ամյա Ռուդիկ Գևորգյանը և ВАЗ 21063-ի ուղևորներ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ, 28-ամյա Արտավազդ Սիմոնյանը և 27-ամյա Հրայր Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ այստեղ: