Տղամարդը հիվանդանոցում հայտնվեց անմիջապես կատվի կծելուց հետո, իսկ բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին միջնադարյան ամենահասարսուռ վարակը
ՀասարակությունԸնդամենը մի քանի տարի առաջ 61-ամյա տղամարդը հազիվ փրկվեց մահից, նրա մտքով անգամ չէր անցնում, որ այդ ամեն ի մեղավորը իր ընտանի կենդանին է: Կատուն՝ ով դարձել էր այս մղձավանջի պատճառը, երկար տարիներ ապրում էր նրա տանը և սիրում էր ժամանակ առ ժամանակ անտառում որսի գնալ: Հենց դա էլ դարձել էր այս ամենի պատճառը:
Մի օր նկատելով, որ ինչ-որ բան ուտելուց հետո կատուն խեղդվում է, տղամարդը ցանկացել էր նրան օգնել, սակայն կենդանին կծել էր նրան և փախել: Կարճ ժամանակ անց նա կատվին մահացած գտավ, իսկ մի քանի օր անց տղամարդու ինքնազգացողությունը վատացավ: Երբ տղամարդու թևատակերում լիմոնի չափ ուռուցքներ առաջացան, իսկ ջերմությունը շարունակ բարձրանում էր, ընտանիքի անդամները նրան շտապ հիվանդանոց տարան: Բժիշկները շոկի մեջ էին, երբ պարզեցին, որ տղամարդը վարակված է միջնադարի հայտնի չումայով, որը հայտնի էր «Սև մահ» անվանումով:
Բժիշկները ստիպված էին պայքարել ամենադաժան վարակներից մեկի դեմ, տղամարդը 27 օր շարունակ դուրս չէր գալիս կոմայից, իսկ նրա օրգաններն արդեն սկսել էին չաշխատել: Այսօր հաշմանդամի կարգավիճակով ապրող այս տղամարդը չի դժգոհում իր կյանքից և ուրախ է որ ընդանրապես նրան հաջողվել է փրկվել Բարեբախտաբար բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը և նա դարձավ այն բացառիկ մարդկանցից մեկը , ով կարողացավ պայքարել դաժան հիվանդության դեմ: Նյութը հրապարակման պատրաստեց mVideo - ն:


