Արցախում սպայական ընտանիքների համար նոր թաղամաս է կառուցվում
ՀասարակությունԱրցախի Մարտունի քաղաքում նոր թաղամաս է կառուցվում՝ 4 շենքերով, քառահարկ:
Արցախի քաղաքաշինության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հողային հարթեցման, բետոնային աշխատանքներն արդեն ավարտվել են: Երկու շենքում կատարվում են պատերի շարվածքը, մյուս երկուսում՝ հիմքի կառուցումը:
Բնակարանաշինության այս ծրագիրը շահույթ չհետապնդող նախագիծ է, որը կառուցելուց հետո տրամադրվելու է սպայական ընտանիքներին: Ավելի վաղ Մարտունիում, շահագործման էր հանձնվել ևս մեկ թաղամաս, որոնք ևս տրվել են սպայական ընտանքիներին: Բնակարանների մի մասը տրամադրվելու է բազմազավակ և այլ սոցիալական խումբ ունեցող ընտանիքներին: Նախագծի համաձայն, բոլոր շենքերը կունենան ապաստարաններ:
Նախագծի համաձայն, բոլոր շենքերը կունենան ապաստարաններ: Շինարարությունն իրականացնում է «Ֆերզիտ» ՍՊԸ-ն: Նոր թաղամասի շահագործումը նախատեսված է 2020 թվականին: