Զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Բաքվի քարոզչական մեքենայի ցինիկ եւ անմարդկային բնույթը. ԱԳՆ
ՀասարակությունԱդրբեջանի կողմից զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի ցինիկ եւ անմարդկային բնույթը: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Բաքվի սադրանքի զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի ցինիկ եւ անմարդկային բնույթը»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան Ադրբեջանի Ալխանլու գյուղի մոտ տեղակայված Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Արցախի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Փոխհրաձգության ժամանակ մահացել են 52-ամյա ադրբեջանցի կին եւ 2-ամյա աղջիկ: Դեռեւս անհայտ է, նրանք մահացել են Արցախի զինուժի պատասխան հարվածների՞ց, թե Ադրբեջանի զինուժն ինքն է հրետակոծել սեփական գյուղը: