Պակիստանում տրակտորի եւ ավտոբուսի բախման հետեւանքով 11 մարդ է զոհվել
ՄիջազգայինԱռնվազն 11 մարդ է զոհվել, եւս 22-ը վիրավորվել են Պակիստանի արեւելյան Փենջաբ նահանգում վթարի հետեւանքով, փոխանցում է «Սինհուա»-ն։
Ոստիկանության տվյալներով՝ երբ Փենջաբ գավառի Լեյահ շրջանում ուղեւորատար ավտոբուսը բախվել է տրակտորի հետ։ Վթարի մասին հաղորդում ստանալով՝ ոստիկաներն ու փրկարարները դեպքի վայր են շտապել։
Ծանր վիրավորները տեղափոխվել են հարեւան Մուլթան շրջանի հիվանանոց։ Հիվանդանոցում աղբյուրները հայտնել են, որ այնտեղ տեղափոխված 14 տուժողներից ոմանք ծանր վիճակում են։
Տեղի լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել, երբ ավտոբուսը, որում շուրջ 50 մարդ է եղել, բախվել է տրակտորին՝ փորձելով շրջանցել առջեւից ընթացող ավտոմեքենան ։