Մինսկում մեկնարկում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը
ՄիջազգայինԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը 2017 թվականին իր աշխատանքը սկսում է Մինսկում:
Այս տարի նստաշրջանի թեման է «ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղության շահերի եւ բարգավաճման շրջանակում փոխադարձ վստահության եւ համագործակցության ամրապնդումը»: Հուլիսի 5-ից 9-ը անցկացվող նստաշրջանի աշխատանքին կմասնակցեն մոտ 300 խորհրդարանականներ: Նիստի ընթացքում ելույթ կունենան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիսթին Մութոնենը, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբասիան Կուրցը:
Նստաշրջանը կավարտվի Մինսկի հռչակագրի ընդունմամբ, որը կօգնի ազգային կառավարությունների, խորհրդարանների եւ միջազգային հանրության քաղաքականության ձեւավորմանը քաղաքական հարցերի, անվտանգության, տնտեսության, շրջակա միջավայրի եւ մարդու իրավունքների ոլորտներում:
Օրակարգում են ահաբեկչության դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը, միգրացիան եւ ԵԱՀԿ մեխանիզմների ամրապնդումը մարդու իրավունքների պահպաման ոլորտում: Պատվիրակները կքննարկեն Ուկրաինայի եւ դրա շուրջ ճգնաժամի, զինաթափման, Հարավային Կովկասում ձգձգվող հակամարտությունների, կիբերանվտանգության, մահապատժի, կոռուպցիայի դեմ պայքարի եւ փախստականների ու ներքին տեղահանվածների հարցերը:
Մասնակիցները նաեւ կընտրեն ԵԱՀԿ ԽՎ Բյուրո, այդ թվում` Վեհաժողովի նախագահին: