Համբուրգում բողոքի ակցիան ցրելու համար ոստիկանությունը ջրցաններ է կիրառել (ֆոտո)
ՄիջազգայինՀամբուրգում հուլիսի 7-8-ը կայանալիք G20 գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված բողոքի ակցիան ցրելու համար ոստիկանությունը ջրցաններ է օգտագործել, փոխանցում է Reuters-ը։
Բողոքի ակցիային շուրջ 500 մարդ է մասնակցել, հիմնականում՝ ձախակողմյան երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք քաղաքի գլխավոր փողոցով երթ են կազմակերպել։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գագաթնաժողովի նախօրեին ոստիկանությունը բողոքի ակցիաների է պատրաստվում։ Ոստիկանության համաձայն՝ դրանց շուրջ 8 հազար մարդ կմասնակցի։ Համբուրգում հասարակական կարգը հսկում են շուրջ 20 հազար ոստիկաններ։

