Վճռաբեկ դատարանը մերժել է ադրբեջանցի լրագրողի կալանքի ժամկետի երկարաձգելը չեղարկելու հայցը
Ուշադրության կենտրոնումԲաքվի վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանքի երկարաձգման որոշումը վերանայելու վերաբերյալ ներկայացված դիմումը:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Լրագրողի փաստաբան Ֆուադ Ագաևը դատարանի որոշումն անօրինական է համարել: Նա նաև մատնացույց է արել առողջական այն խնդիրները, որոնք ունի Միրկադիրովը:
Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է 2014 թվականի ապրիլի 19-ին` Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո: Նրա դեմ ներկայացվել է Հայաստանի օգտին լրտեսություն անելու և պետական դավաճանության մեղադրանք: Ադրբեջանական կողմի համոզմամբ` լրագրողը հայկական կողմին տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանում ռազմական ուժերի տեղակայության վերաբերյալ: Ինքը` Միրկադիրովը, հերքում է նմանօրինակ մեղադրանքները` դրանք համարելով անհիմն: Մայիսի 7-ին դատարանի որոշմամբ Միրկադիրովի կալանքը երկարաձգվել է 4 ամսով: