Վաշինգտոնը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Փհենյանը միջուկային զենքի տիրապետի. Թիլերսոն
ՄիջազգայինԱՄՆ-ում հայտարարել են, որ Փհենյանի իրականացրած արձակումը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում է եղել, փոխանցում է BBC-ն։
ԱՄՆ պետքրատուղար Ռեքս Թիլերսոնը դա անվանել է հյուսիսկորեական լարվածության նոր սրում՝ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Նա զգուշացրել է, որ Վաշինգտոնը ոչ մի պարագայում թույլ չի տա, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենքի տիրապետի։
Ավելի վաղ Փհենյանը հաղորդել է, որ Ճապոնական ծովի ջրային տարածք ընկած հրթիռի արձակումը երկրի պատմության մեջ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին բարեհաջող փորձարկումն էր։
Վաշինգտոնում ենթադրում են, որ ԿԺԴՀ-ն Ալյասկային հրթիռային հարված հասցնելու հնարավորություն ունի։
Իսկ փորձագետների համաձայն՝ հրթիռը չի կարող հարվածել թիրախին։