Կրակոցներ Սևանում. հեղինակը Հալաբյանցի Սիլոտ Վարդանի տղան է.Shamshyan.com
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Երեկ հուլիսի 3-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու հարավային ափին գտնվող հանգստյան գոտիներից մեկում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված վայր են ժամանել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը Սևանի ոստիկանապետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ կրակոցները արձակվել են «Պալունդա» հանգստյան գոտում: Եվ կրակողը հեռացել է նշված վայրից: Արդեն ոստիկանությունում Սևանի ոստիկանները, ձեռնարկելով ստացված օպերատիվ-հետախուզական տեղեկությունները, պարզել են, որ կրակոցները արձակել է Հալաբյան փողոցի 17 շենքի բնակիչ 32-ամյա Արարատ Վարդանի Առաքելյանը:
Ավելին` սկզբնաղբյուր կայքում