Երևանը շարունակում է Գրքի մայրաքաղաքի տիտղոսին համահունչ մնալ. Տարոն Մարգարյան
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երևանը շարունակում է Գրքի մայրաքաղաքի տիտղոսին համահունչ մնալ. երեկ բացվեց առաջին յուրօրինակ գրատունը, որը կրում է Ավետիք Իսահակյանի անունը:
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերով իրականություն դարձած այս նախաձեռնությունը կունենա շարունակություն, որի շնորհիվ հայտնի գրողների անուններ կրող մայրաքաղաքի մյուս փողոցներում նույնպես կտեղադրվեն նմանատիպ գրատներ։
ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia Երևանի քաղաքապետարան/Yerevan Municipality
Armen Amiryan Арман Нур (Nur Nur Nur)