18-ամյա պորտուգալացի լուսանկարչուհին միաձուլում է իրական և մտացածին աշխարհները. լուսանկարներ
Ուշադրության կենտրոնումՊորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի 18-ամյա լուսանկարչուհու` Լուիզա Ազևեդոյի ստեղծած աշխատանքները աչքի են ընկնում յուրահատուկ ստեղծարարությամբ և յուրօրինակ մթնոլորտով: Աղջիկը սովորում է Լիսաբոնի համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետում՝ մուլտիմեդիա արվեստի բաժնում:

Լուիզան լուսանկարչական արվեստով սկսել է զբաղվել դեռևս 15 տարեկանից, երբ հայտնաբերել է Instagram-ը: Լուսանկարչուհին սկզբնական շրջանում իր հեռախոսով սովորական լուսանկարներ էր անում, սակայն հետո հասկացավ, որ ցանկանում է սովորել ու հասնել ավելիին:

Աղջիկը Bored Panda-ին պատմել է, որ նա ամեն ինչ ինքնուրույն է սովորել, դիտել ուսուցողական տեսանյութեր YouTube-ում: Նա ամեն օր փորձում էր ավելի բարելավել իմ հմտությունները և նոր հաջողությունների հասնել: Նրա աշխատանքների գաղտնիքը կայանում է նրանում, որ Լուիզան լուսանկարչական մանիպուլյացիաների միջոցով փոփոխության է ենթարկում իրականությունը՝ համադրելով այն իմ երևակայական աշխարհի հետ:

Լուսանկարչուհին կարծում է, որ երևակայությունն ու ստեղծարարությունը սահմաններ չունեն: Նա վերջին երկու տարվա ընթացքում հիմնականում սյուրռեալիստական պատկերներ է ստեղծել` իրար կողք դնելով անսպասելի առարկաներ և տեղանքներ, որոնց հիմքն իրական լուսանկարներն են:






Անի Գևորգյան