Ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները չեն ընդգրկվի «Պատիվ ունեմ» պիլոտային ծրագրում. ՊՆ
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատիվ ունեմ» պիլոտային ծրագրում, որով ՀՀ քաղաքացիական ԲՈւՀ-երում ուսումնառության 1-ին կուրսն ավարտող եւ պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկվում է տարկետման իրավունքի տրմամբ շարունակել ուսումնառությունը 2-4-րդ կուրսերում, անկախ ներկայացված դիմումներից, չեն ընդգրկվի 2017թ. ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները: Ծրագրում կընդգրկվեն 2017թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչություն` 010 294573 հեռախոսահամարով: