Հյուսիսային Կորեայի գործողությունները հակասում են ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերին․ ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի գործողությունները հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նշել է, որ Մոսկվան տագնապած եւ անհանգստացած է։ «Մենք մեծ անհանգստությամբ ենք հետեւում Հյուսիսարեւելյան Ասիայի իրադարձություններին»,-ասել է Ռյաբկովը։
Երեքշաբթի առավոտյան Հյուսիսային Կորեան փորձարկել է «Հավսոն-14» հրթիռը, որն ընկել է Ճապոնական ծովում՝ Ճապոնիայից 300 կմ հեռավորությամբ։ Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկում է իրականացրել։