Տավուշում օձը մտել է տան երկաթյա ջրի տարրայի մեջ
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկի մոտակայքում երկաթյա ջրի տարրայի մեջ նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք։