Արեւելյան Թիմորում առաջին գեյ շքերթն է անցկացվել
ՀասարակությունԱրեւելյան Թիմորում առաջին գեյ շքերթն է անցկացվել։ AP-ի հաղորդմամբ՝ սեռական փոքրամասնությունների շքերթին, որը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Դիլիում, մի քանի հարյուր մարդ է մասնակցել։ Միջոցառմանն աջակցել են միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի ներկայացուցչությունն ու ԱՄՆ-ի դեսպանատունը։
Երկրի վարչապետ Ռույ Մարիա դե Արաուխոն թիմորցիներին կոչ է արել հանդուրժողականություն դրսեւորել։
«Մարդկանց նկատմամբ խտրականությունը, անարգանքն ու բռնությունը՝ սեռական կողմնորոշման պատճառով, մեր ժողովրդի շահերից չի բխում»,- նշել է նա։