Չինաստանում հնագույն հսկա մարդկանց մասունքներ են գտել
ՄիջազգայինՉինաստանի Շանդուն նահանգում հնագետները հայտնաբերել են իրենց ժամանակի համար շատ բարձրահասակ մարդկանց մասունքներ, որոնց հասակը հասել է 1,9 մետրի, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք այսպիսի եզրակացության եկանք ոսկորները հետազոտելուց հետո: Ողջ ժամանակ նրանք անկասկած ավելի բարձրահասակ են եղել,- ասել է Շանդունի համալսարանից Ֆան Հուեյը: - Կարծում եմ նման մարմնակազմվածքը բացատրվում է պարենի աղբյուրների առատությամբ, որոնց մարդիկ հասանելիություն են ունեցել»:
Մարդիկ, որոնց մասունքները հնագետները հայտնաբերել են, մոտ 5 հազար տարի առաջ բնակվել են ժամանակակից Չինաստանի տարածքում:
Գիտնականները գտածոն հայտնաբերել են պեղումների ժամանակ, որոնք 2016 թվականից իրականացվում են Շանդունի վարչական կենտրոն Ցզինան քաղաքի շրջանում: Մասնագետները կարծում են, որ գտնված մասունքները պատկանում են նեոլիթի դարաշրջանի Լունշան մշակույթի ներկայացուցիչներին, որոնք հնադարում բնակվել են Հուանհե գետի ջրավազանում: