Նեպալում նոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
ՄիջազգայինՆեպալում մայիսի 12-ին տեղի ունեցած 7,3 մագնիտուդով նոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի: Այդ մասին հաղորդել է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը:
«Մենք տեղեկատվություն ունենք 65 զոհվածների եւ 1926 տուժածների մասին»,- ճշտում է կենտրոնը Twitter-ի իր էջում:
Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ Հնդկաստանում, որտեղ երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով, զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ 16-ը՝ Բիհար արեւելյան նահանգում:
Սեյսմոլոգները 7,3 մագնիտուդով նոր երկրաշարժից հետո գրանցել են առնվազն եւս 29 հետցնցում: Այդ մասին ՏԱՍՍ-ին պատմել են Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտում: Հետցնցումների մագնիտուդը կազմել է 3,1-ից մինչեւ 6,2:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունն իր կայքում նշել Է, որ Նեպալում նոր երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 7,4: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով ժամը 07:05-ին (Երեւանի ժամանակով ժամը 11.05-ին): Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր մայրաքաղաք Կատմանդուից 83 կիլոմետր արեւելք ընկած շրջանում, օջախը՝ 18,5 կմ խորության վրա:
Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ Է դարձել ավելի քան 8 հազար մարդ, տուժել են եւս շուրջ 18 հազար բնակիչներ: Ավերվել Է ավելի քան 300 հազար շենք, վնասված շենքերի թիվն անցնում Է 254 հազարից: