Գյուղնախարարը՝ ադրբեջանական խնձորների մասին․ Հայաստանը պետք է ներմուծման հստակ քաղաքականություն ունենա
ՀասարակությունՀայաստանը պետք է ներմուծման եւ արտահանման հստակ քաղաքականություն ունենա։ Այս մասին հուլիսի 3-ին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ։ «Մենք պետք է սահմանենք, թե որ երկրներից են կարող մթերք ներկրել, իսկ որ երկրներից՝ ոչ, եւ այս պահանջներին հետեւենք»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ ապրիլին Երեւանի մանրածախ առեւտրի կետերում ադրբեջանական խնձորներ էին հայտնաբվերվել։ Դեպքը մեծ արձագանք էր առաջացրել, իսկ խնձորներն առգրավվել ու ոչնչացվել էին, քանի որ ապօրինի էին ներմուծվել։