Թրամփը կհանդիպի Մերկելի հետ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կհանդիպի G20-ի գագաթնաժողովի նախաշեմին, որն անցկացվելու է շաբաթվա վերջին Համբուրգում։ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտնել է, որ հանդիպումն ավելի կոնկրետ տեղի կունենա հուլիսի 6-ի երեկոյան, փոխանցում է Reuters-ը։
Նա նշել է, որ դեռեւս շատ բարդ հարցեր կան, որոնք անհրաժեշտ է լուծել մինչեւ գագաթնաժողովի մեկնարկը, սակայն մանրամասներին չի անդրադարձել։