Մոսուլում կին մահապարտների իրականացրած պայթյունի հետեւանքով իրաքցի զինվորական է զոհվել
ՄիջազգայինՄոսուլում կին մահապարտների իրականացրած պայթյունի հետեւանքով իրաքցի զինծառայող է զոհվել, մի քանի վիրավոր կա:
AP-ի փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է հնագույն ալ-Նուրի մզկիթի մոտակայքում: Մահապարտ կանայք դուրս են եկել նկուղից եւ պայթեցրել իրենց: Իրաքյան զինվորականների խոսքով՝ ԻՊ-ի զինյալներն ավելի ու ավելի հաճախ են կանանց որպես մահապարտ օգտագործում: Նրանց թիրախում հենց զինվորականներն են եղել:
Նշենք, որ Իրաքի կառավարական ուժերը հույս ունեն առաջիկայում հայտարարել Մոսուլում ԻՊ-ի զինյալներին հաղթելու մասին: Անցյալ շաբաթ նրանց հաջողվել էր հետ վերցնել մզկիթը, որն ահաբեկիչների գլխավոր կենտրոնն էր համարվում: Մոսուլի Հին քաղաքում դեռեւս ԻՊ-ի զինյալներ կան: