Մտահոգիչ վիճակագրություն. 35 ավտովթար երեք օրում, մահացել է 7, վիրավորվել՝ 45 մարդ
Ուշադրության կենտրոնումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 30-ից հուլիսի 3-ը հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1 դեպքը բացահայտվել է, մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 27-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 19, խարդախության 5, ապօրինի ծառահատման 3, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու եւ խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: