Չինաստանի հարավում ջրհեղեղի հետեւանքով 15 մարդ է զոհվել
Ուշադրության կենտրոնումՉինաստանի հարավում ջրհեղեղի հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տարհանվել են, հաղորդում է «Սինհուա»-ն։
Գունասի գավառում կա 7 զոհ, 3-ն անհայտ կորել են, ավելի քան 23 000 մարդ տարհանվել է։ Հարեւան Հունան գավառում ավելի քան 300 000 մարդ է տարհանվել, 8 մարդ զոհվել է։
Չինաստանի օդերեւութաբանական վարչության տվյալների համաձայն՝ առաջիկա օրերին տեղումների քանակը կավելանա։