Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում Մխիթարյանի և Լոպիրյովայի հարսանիքի համար. միայն տեսեք թե որքան է գործակիցը (PHOTO)
LifeՀայաստանի բուքմեյքերական գրասենյակներից մեկը սկսել է խաղադրույքներ ընդունել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովայի հնարավոր հարսանիքի համար։ Մինչ 2018 թվականի վերջ հարսանիքի շանսերը գնահատվում են 12 գործակցով։ Խաղադրույքները հարսանիքի չկայանալու օգտին ընդունվում են 1,01 գործակցով։ Երկրպագուների և բուքմեյքերների հետաքրքրությունը Մխիթարյանի և Լոպիրյովայի նկատմամբ աճել է՝ կապված հունիսի 14-ին հայտնի մոդելի՝ Հայաստանի այցի հետ, որտեղ նա ֆուտբոլիստի հետ այցելել է տեսարժան վայրերը։