Վան Պերսին քննադատել է Վան Գալին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդից» Ստամբուլի «Ֆեներբահչե» տեղափոխված հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին քննադատել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին:
«Ես Վան Գալին գիտեի որպես հավաքականի մարզիչ, իսկ հիմա իմացա նաեւ որպես ակումբային մարզիչ: Տարբերությունը մեծ է: Վերադառնալով արձակուրդից՝ ես հասկացա, որ արդար մրցակցություն այլեւս չկա: Ինձ հնարավորություն չտվեցին պայքարել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար: Վան Գալն ինձ ուղարկեց երկրորդ դաշտ, իսկ ես փորձառու խաղացող եմ եւ հիմար չեմ:
Ես չզայրացա եւ չդարձա էմոցիաների զոհ: Նման իրավիճակները ֆուտբոլի մի մասն են. սա կյանք է: Պետք է լավատեսորեն ընդունես ցանկացած որոշում, եւ ես արեցի դա՝ տեղափոխվելով «Ֆեներբահչե»,- 31-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է The Sunday Times-ը:
Հիշեցնենք, որ Վան Պերսին Վան Գալի հետ աշխատել է նաեւ Հոլանդիայի ազգային հավաքականում: