Իսպանուհին պնդում է, որ Դալիի դուստրն է. նկարչի մարմինը կարտաշիրիմեն
LifeՄադրիդի դատարանը որոշել է արտաշիրիմել իսպանացի լեգենդար նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը՝ հայրության հաստատման նպատակով նմուշներ վերցնելու համար:
Բանն այն է, որ իսպանուհի Պիլար Աբելը հայտարարել է, որ նկարիչն իր հայրն է: Նա նշել է, որ Դալին 1955 թվականին սիրավեպ է ունեցել մի իսպասուհու հետ:
Սյուրռեալիզմի ամենակարկառուն ներկայացուցիչը մահացել է հայրենի Իսպանիայում 1989 թվականին: