Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը Բահամյան կղզիներում ամուսնության առաջարկություն է արել իր ընտրյալին
Սպորտ«Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը Բահամյան կղզիներում ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն` Քեյթ Գուդլենդին:
«Նա ասաց այո»,- գրել է ֆուտբոլիստը Թվիթերի իր միկրոբլոգում:
Նշենք` 23-ամյա ֆուտբոլիստն ու Քեյթ Գուդլենդը միմյանց ճանաչում են դեռ դպրոցից: Այս տարվա հունվարին զույգը դուստր ունեցավ` Այվին: