Մակկեյնը բանակցություններ է վարել Աբու Դաբիի ժառանգորդ արքայազնի հետ
ՄիջազգայինԱՄԷ-ում գտնվող ամերիկացի սենատոր Ջոն Մակկեյնը բանակցություններ է վարել Աբու Դաբիի ժառանգորդ արքայազն շեյխ Մուհամմեդ բեն Զաիդի հետ:
Էմիրությունների WAM տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ հանդիպման թեման էր ահաբեկչության դեմ պայքարը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ: Անդրադարձել են նաեւ ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերմանն ու չեզոքացմանը :