Դորտմունդ. Հայ ըմբիշները նվաճեցին երկու մեդալ
ՍպորտԴորտմունդում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճել է երկու բրոնզե մեդալ:
60 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 2:0 հաշվով հաղթել է ռումինացի Թեոդոր Հորատաուին:
74 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալը նվաճել է՝ 7:4 հաշվով առավելության հասնելով բուլղարացի Կրասիմիր Պլամենով Կրումովի նկատմամբ:
50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2:10 հաշվով պարտվել է թուրք Ջեմալ Մութլուին:
96 կգ քաշային կարգում Արթուր Մխոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հանդես գալու համար սփոփիչ գոտեմարտում 0:4 հաշվով պարտվել է շվեյցարացի Դամին ֆոն Յուվին: