Միլիարդատերեր Բաֆեթը և Պրոտոն 15 մլն դոլարով հունական կղզի են գնել. ԶԼՄ-ներ
Միջազգայինtert.am-ը գրում է.
Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը և իտալացի միլիարդատեր Ալեսանդրո Պրոտոն գնել են հունական Սուրբ Թովմաս առաքյալի անունը կրող կղզին Սարոնիկոսի ծոցում, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով հունական Proto Thema պարբերականին։
1.2 քկմ տարածքով կղզին հայտնի գործարարները գնել են 15 մլն եվրոյով, ինչը նրանց համար ներդրում է անշարժ գույքի շուկայում։
«Այս պահին Հունաստանում շատ հնարավորություններ կան, և շատ մարդիկ պատրաստ են ներդրումներ անել»,- նշել է Բաֆեթը։