Առաջիկա մրցաշրջանի գլխավոր նպատակը գոնե մեկ տիտղոս նվաճելն է. Չիրո Իմոբիլե
Սպորտtert.am-ը գրում է.
«Սեւիլիայի» նորեկ, հարձակող Չիրո Իմոբիլեն կիսվել է առաջիկ մրցաշրջանի սպասելիքներից:
«Խնդիրներ չառաջացան այստեղ տեղափոխվելու հարցում, ինձ ամեն ինչ դուր է գալիս: Հնարավոր է, որ ես մի փոքր հոգնել եմ:
Սպասում են նոր հնարավորություններին: «Սեւիլիան» մեծ ակումբ է, այդ պատճառով ես որոշեցի տեղափոխվել այստեղ որքան հնարավոր է սեղմ ժամկետներում:
Էմերին եւ մյուս մարզիչները շատ են օգնել ինձ: Միանգամից զգացի, որ նրան պրոֆեսիոնալներ են: Առաջիկա մրցաշրջանի գլխավոր նպատակը նվազագույն մեկ տիտղոս նվաճելն է»,- նշել է Իտալիայի հավաքականի հարձակվողը, ով Դորտմունդի Բորուսիայից է տեղափոխվել իսպանական ակումբ: