ՅՈւՆԵՍԿՕ–ն դիմել է Հաագայի դատարան՝ հետաքննելու Տիմբուկտուում դամբարանների ոչնչացման դեպքերը
Միջազգայինtert.am-ը գրում է.
Կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպությունը (ՅՈւՆԵՍԿՕ) իր նախագահի Մալի կատարած այցից հետո դիմել է միջազգային քրեական դատարան՝ խնդրելով հետաքննել Տիմբուկտույում համաշխարհային ճանաչում ունեցող դամբարանների ոչնչացման դեպքերը գրոհային-իսլամիստների կողմից, որոնք 2012 թվականին իրենց հսկողության տակ են վերցրել Մալիի հյուսիսային հատվածը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նշել է ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրինա Բոկովան, համաձայն Հաագայի հռչակագրի, մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացումը գնահատվում է որպես ռազմական հանցագործություն:
Մալիում ոչնչացվել է XV-XVI դարի 16 դամբարան, որտեղ թաղված են մահմեդական սրբերը, իսկ հազարավոր ձեռագրեր անհետացել են:
ՅՈւՆԵՍԿՕ-ն արդեն նախագիծ է սկսել այդ հուշարձանների վերականգնման համար: