Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոտսոսի 5-ին
HeaderԻրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին։ PressTV-ի հաղորդմամբ՝ արարողությունը տեղի կունենա երկրի խորհրդարանում՝ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի, Իսլամական հեղափոխության կորպուսի պահապանների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ։ Իրանի գերագուն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Խամենեին մինչ արարողությունը սկսվելը Ռոհանիին կփոխանցի վերջինի պաշտոնապես նշանակվելու մասին հրամանագիրը։
Հասան Ռոհանին Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվել է մայիսին կայացած ընտրությունների արդյունքում։ Նրա օգտին քվերակել է ընտրողների 57 տոկոսը։