Հոսպիտալացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բորիս Շչերբակովը
ՄիջազգայինՆիժեգորոդսկի Արզամաս քաղաքում հոսպիտալացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բորիս Շչերբակովը:
«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով «Արզամասի սարքաշինական գործարան»-ի տնօրեն Օլեգ Լավրիչեւի ֆեյսբուքյան գրառումը, նշում է, որ Արզամասում քաղաքային միջոցառումներից մեկի ժամանակ 65-ամյա դերասանի ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: Նրա մոտ սրտային անբավարարություն են ախտորոշել:
Դերասանի հոսպիտալացման մասին պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չկա: