40-ամյա Վրեժը հայտնաբերվել է Արարատի մարզի Ջրաշեն գյուղում
ՀասարակությունՈստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 40-ամյա Վրեժ Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: