Աֆղանստանի ՆԳՆ-ն հայտարարել է Թալիբանի ստվերային նահանգապետին ոչնչացնելու մասին
HeaderԱֆղանստանի ՆԳՆ-ն հայտարարել է Թալիբանի ստվերային նահանգապետին ոչնչացնելու մասին։ AP-ի հաղորդմամբ՝ խոսքը Նիրհսկի շրջանի նահանգապետի մասին է, որին թալիբներն էին նշանակել։ Նա սպանվել է կառավարական ուժերի հետ փոխհրաձգության ընթացքում՝ երեկ ուշ երեկոյան, եւս երկու գրոհային վիրավորվել է։
Աֆղանստանի ՆԳՆ-ն առանձին հայտարարությամբ հաղորդել է առնվազն 13 գրոհայինի զոհվելու մասին, այդ թվում՝ «Իսլամական պետության» հինգ ահաբեկիչների։ Նրանք սպանվել են Պակիստանի արեւելյան շրջանների ուղղությամբ աֆղանական զինուժի ավիահարվածների հետեւանքով։