Պենտագոնը որոշել է վեց ամսով հետաձգել տրանսգենդերների զորակոչը ԱՄՆ ԶՈւ
ՄիջազգայինՊենտագոնը որոշել է վեց ամսով հետաձգել տրանսգենդերների զորակոչը ԱՄՆ ԶՈւ։ Հիմա տրանսգենդերները կարող են ծառայել բանակում՝ 2018-ի հունվարի 1-ից սկսած։ Պենտագոնում հայտնել են, որ այդ որոշումը ընդունվել է այն կապակցությամբ, որ զանազան ծառայություններ դեռ չեն համաձայնեցրել նոր ռեկրուտներին ընդունելու ժամկետները։
Իրավապաշտպանները հայտնել են, որ հիասթափված են Պենտագոնի որոշումից։ Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ավելի շատ ժամանակ է պետք որոշում ընդունելու համար։