Աստրախանում հրդեհի հետեւանքով երեք երեխա է մահացել
ՄիջազգայինԱստրախանում սարսափելի դեպք է տեղի ունեցել. երեք երեխա հրդեհի զոհ է դարձել:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է գիշերը, Աստրախանի Կիրովի շրջանում: Մահացել են 4 եւ 5 տարեկան երկու տղաներ եւ նրանց 1 տարեկան քույրը: Միջադեպի պահին երեխաները տանը մենակ են եղել:
Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը կրակի հետ անզգույշ վարմունքն է: