Ադրբեջանի արտաքին պարտքն աճել է 1,2 տոկոսով
HeaderԱդրբեջանի ազգային ժողովը հունիսի 29-ին հաստատել է 2017-ի բյուջեի նախագծի փոփոխված փաթեթը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Բաստաինֆո»-ն:
Կատարված փոփոխության համաձայն` 2017-ի ապրիլի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել է 7 մլրդ դոլար, ինչը նշանակում է, որ տարեսկզբի համեմատ այն աճել է 87 մլն դոլարով, կամ 1,2 տոկոսով:
Ադրբեջանի արտաքին փոխառնությունները 500 մլն մանաթի փոխարեն (ինչպես հաստատվել էր նախորդ տարվա վերջին) կազմել են 9 անգամ ավելի` 4,5 մլրդ մանաթ:
2017-ի առաջին եռամսյակում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և վարկային հաստատությունների հետ Ադրբեջանի կողմից կնքված վարկային համաձայնագրերի ծավալը կազմել է 11,1 մլրդ դոլար, որոնցից օգտագործվել է 7 մլրդ դոլարը, ընդ որում 83,3 մլն-ը առաջին եռամսյակում:
Վարկերի կեսից ավելիի` 57,3 տոկոսի համար սահմանված է 10 տարվա մարման ժամկետ: