Երևանում մայրը բռնnւթյուն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. ի՞նչ է հայտնի Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ե՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարի Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Որ ասում են՝ Արարատը մերն ա, Դադիվանքը մերն ա, դա պատերազմ է․ Փաշինյան «Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նաև թաց ձյուն․ եղանակն առաջիկայում


ԱՄՆ–ն հզոր հարված է պատրաստում Սիրիայի համար

Միջազգային
ԱՄՆ պետդեպարտամենտն այդպես էլ մինչև վերջ հրաժարվեց որևէ հոդաբաշխ բացատրություն տալ այն մասին, թե ինչ աղբյուրներից և ինչպես է իրենց հայտնի դարձել Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի կողմից հնարավոր նոր քիմիական հարձակման նախապատրաստության մասին տեղեկատվությունը: Սակայն, այստեղ ոչ միայն արդեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տեսքով են Սիրիային պատժող դաշնակից գտել, այլև CNN–ի վկայությամբ, իրենց ռազմանավերն ու ինքնաթիռները տեղավորել են հարձակողական դիրքերում, Սիրիայի՝ ողբերգականորեն հայտնի Շայրաթ ավիաբազային հարվածելու համար: Հեռուստաընկերության տեղեկատուների տվյալներով՝ ամերիկյան օդուժը շուրջօրյա հսկողություն է սահմանել Շայրաթի ուղղությամբ, որովհետև հետախուզությունն, իբր, այնտեղ ինքնաթիռների և անհասկանալի բեռնարկղերի տեղաշարժ է նկատել վերջին օրերին: Մյուս կողմից էլ՝ USS George H.W. ավիակիրը, Tomahawk թևավոր հրթիռներով հագեցած 2–ական ականակիրների ու հածանավերի հետ մեկտեղ, պարեկություն են անում Միջերկրականի արևելյան ջրերում: Հաղորդվում է նաև, թե Սիրիային հարվածելու համար գործի են դրվելու նաև տասնյակ ռազմական ինքնաթիռներ, որոնք ԱՄՆ հրամանատարությունը հենց այս շրջանում է կուտակել:
 
ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովն, ի դեպ, տեղեկության տարածումից անմիջապես հետո հայտարարեց, որ հույս ունի ԱՄՆ–ն այս անգամ իսկապես կառաջնորդվի քիմիական զենքի չտարածման ռեժիմի պաշտպանությամբ, ոչ թե ինչ–ինչ հետախուզական գաղտնի տվյալներով սպեկուլյացիաներ կանի՝ այդկերպ պատճառ մոգոնելով ահաբեկչության դեմ պայքարող կառավարական բանակին հերթական անգամ հարվածելու համար: Լավրովն, այսպիսով, ԱՄՆ–ին կոչ է արել սադրանքի չգնալ՝ հակառակ դեպքում համարժեք պատասխան խոստանալով: «Մենք կարձագանքենք արժանապատվորեն՝ համարժեք այն իրավիճակին, որը կձևավորվի»,– ասել է ՌԴ ԱԳնախարարը:
 
Դրան զուգահեռ՝ ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովն է բանավեճ ծավալել, երբ կառույցում ԱՄՆ ներկայացուցիչ Հեյլին է հանդես եկել նույն մտահոգությամբ՝ հերթական անգամ հակասական հայտարարություն անելով այն մասին, թե Ասադի հետ Սիրիան չի կարող կենսունակ լինել: «Եթե դուք խոսում եք քիմիական գրոհի, ոչ թե Ասադի մասին, որին, ի դեպ, ձեր իսկ հայտարարությամբ, այլևս չեք կամենում իշխանազրկել, պիտի հիշեք, որ մի անգամ չենք լսել ԴԱԻՇ–ի և այլ խմբավորումների կողմից ահաբեկչության նպատակով գործածվող արդյունաբերական քիմիկատների և ռազմական թունավոր նյութերի մասին: Այդ փաստերը հաստատվել են պաշտոնապես, այդ թվում՝ օտարերկրյա հետախուզական մարմինների կողմից… Հետևաբար, անհրաժեշտ է խուսափել գիտակցաբար արվող դեզինֆորմացիայից՝ հիմնվելով հստակ և ապացուցվող փաստերի վրա…Կարծում եմ Անվտանգության խորհուրդը պիտի կոշտ արձագանքի իր բանաձևերի ցանկացած խախտման առիթով»,– հայտարարել է Սաֆրոնկովը:
 
Ինչպես կզարգանան իրադարձությունները, դեռ վաղ է ասել: Բայց դժվար է, իհարկե, չնկատել ոմանց փարիսեցիությունը՝ անմեղ քաղաքացիների հնարավոր մահվան հետ կապված այն դեպքում, երբ հենց նույն պահին, Դեյ–Էզ–Զորի Ալ–Դաբլյան ավանում, ռազմական ինքնաթիռներից տեղացած հարվածների արդյունքում, մոտ 40 իրական կանայք ու երեխաներ են սպանվում, իսկ Ալ–Բադիայում հազարավոր մարդիկ են լքում իրենց տներն ու անասուններին՝ փախչելով իրենց Ասադից ազատագրողներից: Դժվար է հասկանալ նաև Լավրովին, որը խոսելով ԱՄՆ–ի՝ դեռ չկայացած հարվածների անընդունելիության մասին, աչքաթող է անում Գոլանի բարձունքներին՝ Իսրայելի կողմից այս գիշեր հասցված հերթական հարվածները: Եվ դա այն դեպքում, երբ Հոմսի Ալ–Վաար թաղամասի բնակիչները, որոնք երկար ընդմիջումից հետո են վերադառնում, ամենուրեք իսրայելական զենք ու զինամթերք են գտնում տներում…
 
Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հանդես եկավ հայտարարությամբ, իբր՝ Սիրիայի իշխանությունները լրջորեն ընդունելով ԱՄՆ նախազգուշացումները, ակնհայտորեն վախեցան քիմիական զենք գործածել: Վախենամ՝ ճիշտ հակառակ պրոցեսն է եղել, և փայփայվող ահաբեկիչներն են հետ կանգնել իրենց նպատակներից: Բայց նույնիսկ այդ դեպքում արդեն իսկ լավ է, որ սադրանքի հեղինակները, կարծես թե, հրաժարվել են նոր լարումից…
Դոլարի փոխարժեքը աննշան աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել ենԵրևանում մայրը բռնnւթյուն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. ի՞նչ է հայտնի Էր Ռիադում պայթյուններ են հնչել. կան տուժածներԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է ԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Ե՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարի Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԿդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Իշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՈր ասում են՝ Արարատը մերն ա, Դադիվանքը մերն ա, դա պատերազմ է․ Փաշինյան Ֆասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն Մարուքյան«Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը Իշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նաև թաց ձյուն․ եղանակն առաջիկայում Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում մեկ օրում «Հեզբոլլահի» 20 մարտիկի սպանության մասին Ֆլիկը մեկնաբանել է «Նյուքասլի» դեմ տարած հաղթանակը և նշել, թե ինչ է ընդմիջմանը ասել խաղացողներին Ցավալի է․ ինչու՞ է Արաղչին քննադատել ՄակրոնինՌուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է. Պեսկով Իրանում մшհապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների երեք մասնակից Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄիջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով ԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևը ՉԼ․ հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր զույգերն ու խաղերի ժամանակացույցը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը հետո վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԸնտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի փողոցներից մեկումՄեքենան բախվել էր սյանը. երեք հոգի տեղափոխվել է հիվանդանոց Վաշինգտոնի այն ռшզմաբազայի վերևում, որտեղ բնակվում են Մարկո Ռուբիոն և Փիթ Հեգսեթը, անհայտ ԱԹՍ-ներ են արձանագրվել. The Washington Post Թոշակի բարձրացումը բոլորիս քթից են բերելու
Ամենադիտված