Պհենյանը՝ Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացման օգտին
ՄիջազգայինՀյուսիսային Կորեան Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները զարգացնելու պատրաստակամություն է հայտնել: Այս մասին գրում է հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» պարբերականը: Ըստ ՌԻԱ Նովոստիի, հոդվածը նվիրված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հյուսիսային Կորեա կատարած այցի 15-ամյակին:
«Կորեան եւ Ռուսաստանը հարեւան պետություններ են, եւ նրանց հարաբերությունները երկարատեւ պատմություն ունեցող ավանդական բարեկամական կապերն են»,- գրել է «Նոդոն սինմուն»-ը:
Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեա է այցելել իր նախագահության առաջին ժամկետում, 2000 թվականի հուլիսի 19-20-ին, եւ հանդիպել այդ երկրի ղեկավար Կին Չեն Իրի հետ: Այցի ընթացքում երկու երկրների հարաբերությունների զարգացման սկզբունքների մասին համատեղ հայտարարություն է ընդունվել:
«Մեր ժողովուրդը, ինչպես նախկինում, այսուհետ եւս բոլոր ջանքերը ներդնելու եւ համագործակցելու է ռուս ժողովրդի հետ՝ երկու երկրների բարեկամական հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու, ինչպես նաեւ Ասիայում ու ամբողջ աշխարհում խաղաղությունը պահպանելու համար»,- նշված է Կորեայի աշխատավորական կուսակցության ԿԿ տպագիր օրգանի հոդվածում: