Ինչո՞ւ եթեր չհեռարձակվեց «Բախտաբերի» առաջին տեսահոլովակը, և ինչո՞ւ նկարահանվեց երկրորդը
LifeEsem.am-ը գրում է.
Համացանցում երեկ հայտնվեց «Բախտաբեր» հեռուստասերիալի սաունդթրեքի նոր տեսահոլովակը: Նոր, քանի որ նույն հեռուստանովելի համար արդեն իսկ նկարահանվել էր տեսահոլովակ և տեղադրվել երգիչ Արման Թովմասյանի յութուբյան ալիքում:
Թե ինչու է միևնույն երգի հիման վրա երկու տեսահոլովակ նկարահանվել, ճշտեցինք համանուն երգի կատարող Արման Թովմասյանի պրոդյուսեր Դավիթ Ազարյանից:

Ըստ Դավթի՝ տեսահոլովակի նախորդ տարբերակն այնքան էլ որակապես լավը չէր, ինչը չեն ցանկացել եթեր հեռարձակել: «Մենք այն անվանեցինք ինտերնետային տարբերակ և որոշեցինք տեսահոլովակի եթերային տարբերակը նկարահանել»,- մանրամասնեց պրոդյուսերը:
Նա կարևորեց այն փաստը, որ տեսահոլովակի առաջին տարբերակը 42 օրվա ընթացքում 385 հազար դիտում էր գրանցել:
Շարունակությունը` այստեղ