Այս տղային վիճակված էր անցնել դժողքի միջով։ Սակայն ավելի շատ իր մորն են խոցել այս խոսքերը։ Երեխայի մայրը խնամում է ոչ միայն իր, այլև որդեգրած երեխաների մասին։ Նա իր ֆեյսբուքյան էջում արձագանքեց մի շարք մարդկանց վատաբանումներին, ներկայացնում է GoodInfo-ն.

– Ցանկանում եմ կիսվել իմ տղայի պատմությամբ։ Բոլորս ցանկանում ենք դառնալ, կամ արդեն դարձել են ծնող։ Բոլոր երեխաներն էլ հոգատարության կարիք ունեն, ուր մնաց խոսել նրանց մասին, ովքեր ինչ որ խնդրով են ծնվել։ Որդուս բախտը չբերեց, նա լույս աշխարհ եկավ հղիության 26-րդ շաբաթում։ Նրա մայրը նրանից հրաժարվեց։ Տղան անցավ մի շարք խնդիրների միջով և ապրելու հավանականությունը շատ քիչ էր։

3_result-211

Սակայն նա հաղթահարեց այդ ամենը։ Ես փոխարինեցի նրա հարազատ մորը և ուրախանում եմ տղայի ամեն նոր հաղթանակով։ Երեք տարեկան էր, երբ սկսեց խոսել, նա ուշ քայլեց և ուշ ատամ ունեցսվ։ Բայց նա շատ բարի սիրտ ունի և կարողանում է ներել բոլորին։ Անկեղծ ասած ես փորձում եմ լինել ինչպես նա, բայց դա ինձ մոտ ոչ միշտ է ստացվում։ Ցավոք շատ ողորմելի մարդիկ իմ տղային տեսնում են միայն որպես ծիծաղի առարկա։

Ես քաջալերում եմ միշտ նրան, բայց նրա այսօրվա խոսքերը հուզեցին ինձ։ Նա ասաց, որ հարմարվել է ծաղրանքներին։ Սա իմ որդու կյանքի մի փոքր մասն էր։

Դիմում եմ բոլոր այդ ոչնչություններին, Մարդկանց ծաղրելուց դուք անգամ չեք կարող պատկերացնել թե ինչերի միջով են նրանք անցել։

5_result-161

Կարևոր չէ, որ դուք բոլորին հավանեք մարդիկ տսրբեր են իրենց տարբեր հնարավորություններով, սակայն բոլորդ պարտավոր եք միմյանց հարգել։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ GoodInfo.su