Ագրամունտին հեռացնելու համար հավաքված ստորագրությունները ներկայացվեցին ԵԽԽՎ քարտուղարությանը
HeaderԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ավարտից հետո այսօր՝ հունիսի 30-ին, քարտուղարությանն է հանձնվել կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Որպես ԵԽԽՎ նախագահ Ագրամունտի բոլոր լիազորությունները կասեցված են, նա այլեւս իրավունք չունի ԵԽԽՎ-ի անունից մեկնել գործուղման, ծախսեր անել բյուջեից, բայց քանի որ 2/3-րդի խնդիր ունենք, Ագրամունտի պաշտոնանկության հարցը քվեարկության կդրվի աշնանային նստաշրջանի հենց առաջին օրը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբում թեժ նիստից հետո որոշում էր կայացվել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից: Այնուհետեւ Վեհաժողովի պատգամավորները Ստրասբուրգում ընթացող ամառային նստաշրջանում բանաձև էին ընդունել նրա անդամների պատասխանատվության սկզբունքի վերաբերյալ, ապա ստորագրահավաք սկսել Ագրամունտին հեռացնելու համար: