Գաղափարներ` ձեր պարտեզին նոր շունչ ու դրախտային տեսք հաղորդելու համար (լուսանկարներ)
Ուշադրության կենտրոնումԱմռան տապից ու քաղաքի աղմուկից ժամանակավոր կտրվելու ու հանգստանալու համար լավագույն վայրերից մեկն էլ կանաչ ու մաքուր պարտեզն է։ Ամենևին էլ էական չէ, թե ինչ չափի է հողատարածքը կամ որքան հաճախ եք դուք այցելում :

Ստեղծագործական ճիշտ մոտեցմում ու բարեկարգման հետաքրքիր գաղափարները կօգնեն պարտեզը հանգստի համար լավագույն դրախտավայր դարձնել։

Պարտեզի ցանկապատը կարող եք գեղեցկացնել՝ այն ծաղկամաններով զարդարելով, կամ այն պատել ապակե ուլունքներով, որոնք արևի տակ շողշողուն տեսք են ստանում։

Պարտեզի ճանապարհների եզրերին կարելի է լուսարձակ ժապավեններ անցկացնել։
Ներքնակներից, գրքերից կամ տախտակներից կարելի է հարմարավետ ու օրիգինալ բազմոց պատրաստել։

Նկուղ տանող աստիճանների երկայնքով կարող եք շշերից պատրաստված պատ դնել։ Պարտեզում ցանկալի է լինի ճոճանակ կամ ցանցաճոճ. այն պարտեզի մթնոլորտին հարմարավետություն կհաղորդի։ Աթոռների փոխարեն կարող եք դնել պարանով փաթաթված անվադողեր։

Պարտեղին հեքիաթային տեսք են հաղորդում դեկորատիվ լամպերն ու նկարազարդված քարերը, իսկ որացրած նարդոսը ոչ միայն կգեղեցկացնի պարտեզը, այլև կմնա որպես ամառվանից մնացած հուշ։
Անի Գևորգյան