Stop Russia! Թբիլիսիում անցկացվել է բողոքի ակցիա` ընդդեմ «Վրաստանի խորհրդայնացման» (լուսանկարներ)
ՄիջազգայինԹբիլիսիի կենտրոնում անցկացվել է բողոքի ակցիա` ընդդեմ Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի գործողությունների։ Ակցիայի կարգախոսն է եղել Stop Russia!, գրում է Корреспондент-ը։
«Ռուսաստանն օկուպանտ է», «Ոչ գործակցությանը, Ոչ թշնամու հետ համագործակցությանը»՝ գրված է եղել ցուցարարների պաստառներին։ Ակցիայի մասնակիցները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ։
Ակցիան անցկացվել է մի քանի ոչ պետական կազմակերպությունների և ԶԼՄ-ների նախաձեռնությամբ։ Որոշ մասնակիցներ պարզել են Վրաստանի, Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի դրոշները։
Ցուցարարների խոսքով՝ իրենք, առաջին հերթին, բողոքում են Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի «շրջափակման» դեմ, սակայն բարկացած են նաև վրացական իշխանությունների պասիվությամբ։




