Ֆիլիպիններում ջրհեղեղի հետևանքով 4 մարդ է զոհվել, 3000–ը տարհանվել է
ՄիջազգայինՖիլիպիններում արդեն մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել, մոտ երեք հազարը տարհանվել է, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արձանագրվել է սողանքի մեկ դեպք է, մի շարք ճանապարհներ հեղեղվել են: Տեղական օդերևութաբանական կայանները հայտնում են, որ հորդառատ անձրևները շարունակվելու են և հնարավոր է՝ հանգեցնեն նոր սողանքների և ջրհեղեղների։
Ֆիլիպիններում անձրևային շրջանն սկսվում է ամեն տարվա հունիսին և շարունակվում է մինչև դեկտեմբեր: Այդ ընթացքում այստեղ գրանցվում է մոտ 20 փոթորիկ: